Պորտուգալիայի հավաքականը դուրս եկավ ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլ։ Փլեյ-օֆֆի որոշիչ խաղում պորտուգալացիները հաղթեցին Հյուսիսային Մակեդոնիային (2:0):
Յուրաքանչյուր խաղակեսում Ֆերնանդո Սանտուշի թիմը մեկական գոլ խփեց:
Պորտուգալիայի հավաքականի կազմում դուբլի հեղինակ դարձավ Բրունո Ֆերնանդեշը։ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը գոլի հեղինակ է դարձել 32-րդ և 65-րդ րոպեներին։
Ավելի վաղ Աշխարհի առաջնության ուղեգիր էին ձեռք բերել Գերմանիան, Բելգիան, Դանիան, Բրազիլիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Իսպանիան, Սերբիան, Անգլիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Արգենտինան, Իրանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, Ուրուգվայը, Էկվադորը, Կանադան, Սենեգալը և Գանան։