2006 թվականից ի վեր առաջին անգամ Նիգերիայի հավաքականը չի մասնակցի Աշխարհի առաջնությանը։
Աշխարհի 2022 թվականի առաջնության ուղեգիր նվաճելու համար դիմակայությունում Նիգերիան պարտվեց Գանային արտագնա գոլի կանոնի պատճառով․ Գանայում գրանցվել էր ոչ-ոքի՝ 0-0, իսկ Նիգերիայում՝ 1-1:
Խաղից հետո Նիգերիայի հավաքականի հիասթափված երկրպագուները խառնաշփոթ են ստեղծել մարզադաշտում։
Նրանցից հարյուրավորները տրիբունաներից դուրս են եկել խաղադաշտ և սկսել են ջարդուփշուր անել այն ամենը, ինչ ընկել էր նրանց ձեռքերի ու ոտքերի տակ։ Իրավապահները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել։
























































