Գանայի հավաքականը դարձավ Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության առաջին մասնակիցը Աֆրիկայից։
Գանան Նիգերիայի հետ վիճարկեց Աշխարհի առաջնության ուղեգիրը։ Նիգերիայում կայացած առաջին խաղում մրցակիցները ոչ-ոքի խաղացին՝ 0։0 հաշվով։
Պատասխան խաղում նույնպես գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1, սակայն արտագնա խաղում խփած գոլի շնորհիվ Գանան 2022 թվականի Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց։
Ավելի վաղ Աշխարհի առաջնության ուղեգիր էին ձեռք բերել Գերմանիան, Բելգիան, Դանիան, Բրազիլիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Իսպանիան, Սերբիան, Անգլիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Արգենտինան, Իրանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, Ուրուգվայը, Էկվադորը, Կանադան։