Ղազախստանի հավաքականը կշարունակի ելույթներն Ազգերի Լիգայի խաղարկության C դիվիզիոնում։
Անցումային առաջին խաղում ղազախները մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել էին Մոլդովային։ Պատասխան խաղի հիմնական ժամանական ավարտվեց մոլդովացիների հաղթանակով՝ 1-0։
Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով Ղազախստանը հաղթեց 5-4 հաշվով և պահպանեց տեղը C դիվիզիոնում։ Մոլդովայի հավաքականը հաջորդ խաղարկությունում հանդես կգա D դիվիզիոնում։