Ասիական գոտում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարը։
Վերջին տուրում Սիրիայի հավաքականը 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց Իրաքի հետ, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունները 1-0 հաշվով հաղթեց Հարավային Կորեային։
Այսպիսով, Ասիայի գոտուց Կատար 2022-ի եզրափակիչ ուղեգիր նվաճեցին Իրանը, Հարավային Կորեան, Ճապոնիան և Սաուդյան Արաբիան, իսկ Ավստրալիան և ԱՄԷ-ն պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում։