ՖԻՖԱ-ն չի պատրաստվում հեռացնել իր կազմից Ռուսաստանին ու Ռուսաստանի ֆուտբոլային միությանը։ Այս մասին տեղեկացնում է լրագրող Ֆաբիո Ալեյշոն։
ՖԻՖԱ-ի վեհաժողովը կկայանա մարտի 31-ին։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ դրա ընթացքում որոշում կկայացվի դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը։ Ենթադրվում էր նաև, որ Ռուսաստանն ընդհանրապես կարող է հեռացվել ՖԻՖԱ-ի կազմից։
Ալեյշոն հավաստիացնում է, որ միանգամից երկու հեղինակավոր աղբյուր հաստատել է, որ ՖԻՖԱ-ն ռադիկալ որոշումներ չի կայացնի Ռուսաստանի և ՌՖՄ-ի վերաբերյալ։