Հյուսիսային Մակեդոնիայի կառավարությունը տարբեր ձևերով փորձում է մոտիվացնել իր ֆուտբոլի ազգային թիմին փլեյ-օֆֆի եզրափակչից առաջ:
Երկրի վարչապետ Դիմիտար Կովաչևսկին ազգային հավաքականի խաղացողներին դրամական պարգև է խոստացել պորտուգալացիներին հաղթելու և Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու համար, հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը կարող է ստանալ 500,000 եվրո՝ Աշխարհի առաջնությունում իր առաջին մասնակցության համար։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆի եզրափակիչ Պորտուգալիա-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա մարտի 29-ին, Պորտուգալիայի «Դրագաու» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։ Այս դիմակայության հաղթողը կստանա Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության ուղեգիր։