Նասեր Ալ-Խելաիֆին չի հավատում Սուպերլիգայի նախագծի վերածննդի հնարավորությանը, հայտնում է RTÉ-ն:
«Ինչ վերաբերում է կեղծ Սուպերլիգային, ապա այն գոյություն չունի։ Ո՛չ առաջին տարբերակը, ո՛չ երկրորդը։
Նրա դեմ են բոլորը՝ երկրպագուները, լրատվամիջոցները, մեծ ու փոքր ակումբները: Կողմ են միայն երեք թիմեր («Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ», «Յուվենտուս» ):
Ամենատարօրինակն այն է, որ այս ակումբներն այժմ հաճույքով են խաղում ՈւԵՖԱ-ի մրցաշարերում: Նրանք ուրախ են ուժեղագույն մրցաշարերին մասնակցելու համար։
Չեմ կարծում, որ հիմա Սուպերլիգան վերակենդանացնելու ճանապարհ ունեն, քանի որ մենք այստեղ միասնական ենք։
Մենք աշխատում ենք զարգացնելու մեր ներուժը և այն, ինչին կարող ենք հասնել 2022 թվականին։ Նպատակներից մեկն էլ ՈւԵՖԱ-ի մրցաշարերի արժեքը բարձրացնելն է, ինչը կապացուցի, որ այս երեք ակումբները սխալ են, իսկ մենք ավելի ու ավելի կուժեղանանք»,- ասել է ՊՍԺ-ի նախագահը։