«Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Ռաուլ Գոնսալես Բլանկոն խոստովանել է, որ ցանկանում է գլխավորել Մադրիդի «Ռեալը»:
«Ռեալը» մարզելն իմ երազանքն է, որին ես գնում եմ օր օրի: Փորձում եմ ինձ նախապատրաստվել այս մարտահրավերին:
Իսկ թե երբ դա տեղի ունենա, ժամանակը ցույց կտա: Ես ակումբի տրամադրության տակ եմ»,- մեջբերում է Ռաուլին Marca-ն։
44-ամյա խաղացողը «Կաստիլիայում» աշխատում է 2019 թվականի հունիսից: Սա նրա առաջին մարզչական փորձն է։
























































