28 տարեկան հասակում մահացել է «Սերկլ Բրյուգեի» դարպասապահ Միգել Վան Դամը։ Ֆուտբոլիստը ավելի քան հինգ տարի է, ինչ պայքարում է լեյկեմիայի դեմ։
Դարպասապահի մահը հաստատել է նրա կինը։ Նրանց դուստրը ծնվել է անցյալ տարվա մայիսին։
Մի շարք ֆուտբոլային ակումբներ իրենց ցավակցությունն են հայտնել։
Խաղացողի մոտ հիվանդությունն ախտորոշվել էր 2016 թվականին։ 2019 թվականի սկզբին հիվանդությունը նահանջել էր, բայց նույն տարվա ամռանը նորից հայտնվել։