Ուգանդայի հավաքականի պաշտպան Բևիս Մուգաբին պատմել է, որ չի իմացել այն մասին, որ գերազանցել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի` բարձր թռնելու ռեկորդը:
«Անկեղծ ասած, ես չէի էլ կարող ենթադրել, որ նման բան կա, քանի դեռ եղբայրս չզանգեց ինձ ու չասաց՝ որքան բարձր եմ ցատկել: Բայց այդ ժամանակ ես առանձնապես չկենտրոնացա այդ փաստի վրա, քանի որ իմ նպատակը թիմիս օգնելն էլ 3 միավոր վաստակելու հարցում:
Ուրախ եմ, որ հաղթական գոլ խփեցի և մենք կենսական կարևորություն ունեցող միավոր վաստակեցինք, որոնք այդքան պետք էին»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Ուգանդայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
26-ամյա ֆուտբոլիստը 2021 թվականին 262 սանտիմետր բարձր ցատկելով գետնից՝ գոլի հեղինակ էր դարձել Շոտլանդիայի Պրեմիեր-լիգայի խաղում: Ռոնալդուն իր ռեկորդը՝ 256 սմ, սահմանել էր 2019 թվականին «Յուվենտուսի»՝ «Սամպդորիայի» դեմ խաղում:
























































