Կանադայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Հերդմանը մեկնաբանել է Աշխարհի 2022 թվականի առաջնության ուղեգիր նվաճելը․
«Ես դեռ չեմ կարողանում հավատալ դրան: Փորձեցի հավատալ, բայց հիմա, երբ դա ի վերջո եղավ, բառեր չեմ գտնում։
Կանադացիներ… Մենք հաղթել ենք Չեմպիոնների լիգայի եզրափակչում, ունենք երիտասարդ տղա [Ալֆոնսո Դեյվիս], որը խաղում է «Բավարիայում»: Մենք ունենք կանադացի ֆուտբոլիստներ, ովքեր խաղում են Եվրոպայում՝ բոլոր մակարդակներում: Մենք՝ կանադացիներս, հասել ենք աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ։
Մենք ֆուտբոլային երկիր ենք, դա այն է, ինչ մենք միշտ ցանկացել ենք: Մենք հարգանք էինք ուզում։ Մենք ուզում էինք, որ մարդիկ հավատան, որ մենք ֆուտբոլային երկիր ենք, և մենք դա ապացուցեցինք»,- մեջբերում է Հերդմանին Yahoo-ն: