Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես է Կանադայի հավաքականի և «Բավարիայի» ֆուտբոլիստ Ալֆոնսո Դևիսն արձագանքում իր ընտրանու՝ ԱԱ-2022 ուղեգիր նվաճելուն։
Կանադայի հավաքականը նվաճել է 2022 թվականի Աշխարհի առաջնության ուղեգիր՝ որակավորման փուլում հաղթելով Ճամայկային: Տորոնտոյում կայացած հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով։ Կանադայի հավաքականը 13 խաղում վաստակեց 28 միավոր և մեկ տուր առաջ երաշխավորեց տեղը ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու ընտրական փուլի լավագույն եռյակում, որը երաշխավորում է մասնակցությունը ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլին։