Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշն ասել է, որ ինքն աշխարհի տասը լավագույն մարզիչների թվում է։
«Մեր խաղի պատճառով բարկանալու կարիք չեմ տեսնում։ Մենք հաղթել ենք Աֆրիկայի չեմպիոնին։ Պատասխան խաղում ողջ ուժով կպահենք մեր առավելությունը։
Ես 44 տարի է մարզիչ եմ աշխատում։ 2000-ից ավելի խաղ եմ անցկացրել։ Ես միակ մարզիչն եմ, որ 4 հավաքականի դուրս եմ բերել աշխարհի առաջնություն։ Ես աշխարհի տասը լավագույն մարզիչների թվում եմ»,- Կեյրուշի խոսքերն է փոխանցում Portugoal-ը։
Հիշեցնենք՝ Կեյրուշի գլխավորությամբ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել ՀԱՀ-ը 2002 թվականին, Պորտուգալիան 2010-ին և Իրանը 2014-ին ու 2018-ին: