ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին նվեր է ստացել Խուան Ռոման Ռիկելմեից։
Արգենտինայի հավաքականի նախկին խաղացողը «Բոկա Խունիորսի» 10 համարի մարզաշապիկ է նվիրել Մեսսիին։
«Բոկայի» փոխնախագահն այն նվիրել է Արգենտինա-Վենեսուելա (3-0) խաղից առաջ, որը թիմի տնային մարզադաշտում էր անցկացվում։

























































