«Լացիոն» ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել. Այս մասին հայտնում է իտալական մամուլը։
Իրավիճակը բարելավելու համար արծիվները պատրաստ են վաճառել իրենց լավագույն խաղացողներից մեկին` կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին: Ըստ աղբյուրի՝ «Լացիոն» ցանկանում է սերբի տրանսֆերի դիմաց վաստակել 80 միլիոն եվրո։
Նշենք, որ Միլինկովիչ-Սավիչը վաղուց էր ասոցացվում Հռոմից հնարավոր հեռանալու հետ: «Լացիոյի» կիսապաշտպանի հիմնական հավակնորդներն են ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը»:
























































