Իսպանիայի հավաքականն այսօր ընկերական խաղ է անցկացրել Ալբանիայի հետ և 2-1 հաշվով հաղթանակ տարել։
Հանդիպման հաշիվը բացվել է միայն 75-րդ րոպեին․ իսպանացիների կազմում Ֆերան Տոռեսն է գրավել մրցակցի դարպասն ու առաջ մղել իր թիմին։ 10 րոպե անց, սակայն, Մյուրտո Ուզունին խփել է պատասխան գնդակը։
Իսպանիայի հավաքականին հաղթանակ է պարգևել 23-ամյա կիսապաշտպան Դանի Օլմոն՝ 90-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։
























































