Ռուսաստանի հավաքականն այսօր մարզումային խաղ է անցկացրել երկրի երիտասարդական թիմի հետ։ Վալերի Կարպինի սաները հաղթել են 1-0 հաշվով։
Հանդիպման միակ գնդակն առաջին կեսում հեղինակել է հարձակվող Կոնստանտին Տյուկավինը։
Ռուսաստանի հավաքականը խաղն անցկացրել է երկու կազմով։
Տյուկավինը 2021 թվականի սեպտեմբերից է հրավիրվում Ռուսաստանի հավաքական և այս ընթացքում միայն մեկ խաղ է անցկացրել։ Նա 15 րոպե է խաղացել Կիպրոսի դեմ (2-0)։
Փետրվարի 28-ին ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն ռուսական ակումբներին և հավաքականներին արգելեցին մասնակցել իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերին։
Վալերի Կարպինի սաները մարտի 21-ից 27-ը ուսումնամարզական հավաք են անցկացնում Նովոգորսկում։