Բարսելոնայի նախագահը խոսել է Էլ Կլասիկոյից հետո Ֆլորենտինո Պերեսի հույզերի մասին։
Կատալոնական ակումբը Սանտյագո Բերնաբեուում 4-0 հաշվով հաղթել էր Մադրիդի «Ռեալին»։
— Ինձ դուր եկավ խաղը: Ես տեսա, որ մենք շատ ավելի լավ ենք խաղում։ Ես հաշվին չէի նայում։ Ես նայում էի խաղին.․․․
— Այս պարտությունը ազդե՞ց Ֆլորենտինոյի վրա:
-Նա էլ էր զարմացել, քանի որ չէր սպասում այդպիսի խաղ։ «Ռեալը» հիանալի հաղթանակ տարավ Չեմպիոնների լիգայում, և ես կարող եմ պատկերացնել, որ նրանք ավելին էին սպասում: Բայց նրանք դիմակայեցին շատ լավ պատրաստված «Բարսային»: Չավին հիանալի է աշխատում: Տեսնում եմ, որ թիմը ֆիզիկապես շատ լավ է պատրաստված։
Հոգնածության նշաններ չկային։ Ընդհակառակը, երբ Չավին տեսնում է, որ խաղացողների ուժերը սպառվում են, անմիջապես փոխարինումներ է կատարում, իսկ դա թույլ է տալիս պահպանել մակարդակը։
Մենք մի փոքր զարմացրինք նրանց, բայց Պերեսը, ինչպես միշտ, կոռեկտ էր։ Մենք գիտենք, որ այդպես երբեմն պատահում է,- մեջբերում է Ժոան Լապորտային Mundo Deportivo-ն:
























































