Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան կազմել է մարզիչների կարճ ցուցակ, ովքեր կարող են փոխարինել Ռոբերտո Մանչինիին ազգային հավաքականի ղեկին։
Լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ առաջնահերթ թեկնածուն Ֆաբիո Կանավարոն է։
Նաև դիտարկվում է Անդրեա Պիրլոյի, Կլաուդիո Ռանիերիի և Ռոբերտո Դե Զերբիի թեկնածությունները։
Այնուամենայնիվ, ֆեդերացիայի գլխավոր նպատակն այս պահին Մանչինիին համոզելն է մնալ Իտալիայի հավաքականում՝ չնայած ԱԱ-2022-ին չմասնակցելուն:
























































