Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ասել է, որ ԱԱ-2022-ի որակավորման փուլի Վենեսուելայի հետ հանդիպումը (3-0) կարող է լինել իր վերջին հանդիպումը ազգային հավաքականում՝ սեփական հարկի տակ խաղում։
«Ուզում եմ ուղղակի շնորհակալություն հայտնել ստացած հսկայական սիրո համար: Ես միշտ երազել եմ այն մասին, ինչ զգացել եմ այս գեղեցիկ երեկոյան։
Սա, հավանաբար, իմ վերջին հանդիպումն էր այս մարզաշապիկով Արգենտինայում: Եվ ասել, որ դա հիանալի գիշեր էր, դա թերագնահատել կլինի: Շնորհակալ եմ, շնորհակալ եմ ու հազար անգամ շնորհակալություն։
Իսկ հիմա ուզում եմ շնորհավորել ողջ թիմին վերջին հաղթանակի կապակցությամբ։ Ամեն ինչի կատարյալ համընկնում: Շարունակեք աճել և երազել միասին: Առա՜ջ, Արգենտինա»,- գրել է Դի Մարիան սոցցանցում։