Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլում Արգենտինայի հավաքականը 3-0 հաշվով հաղթեց Վենեսուելային․ Լիոնել Մեսսին 82-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։
«Ալբիսելեստեն» չի պարտվում ավելի քան 12 տարի այն հանդիպումներում, երբ ՊՍԺ-ի հարձակվողը գոլ է խփում:
Վերջին անգամ Արգենտինան Մեսսիի գոլի առկայության դեպքում պարտվել է 2009 թվականի նոյեմբերին՝ Իսպանիայի հետ ընկերական խաղում (1-2):
Արգենտինան ԱԱ ընտրական փուլում վաստակեց 38 միավոր և մնաց մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում։ «Ալբիսելեստեն», որն արդեն ապահովել է ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլի ուղեգիրը, առաջատար Բրազիլիայից հետ է մնում 4 միավորով։ Վենեսուելան 10 միավորով զբաղեցնում է վերջին՝ 10-րդ հորիզոնականը։