Արգենտինայի հավաքականը ԱԱ-2022-ի ընտրական խաղում հաղթեց Վենեսուելային։
Հանդիպումը կայացավ Բուենոս Այրեսի «Ալբերտո Արմանդո» մարզադաշտում և ավարտվեց 3-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
Գոլերը խփեցին Նիկոլաս Գոնսալեսը, Անխել դի Մարիան և Լիոնել Մեսսին։
Արգենտինան վաստակեց 38 միավոր և մնաց մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում։ «Ալբիսելեստեն», որն արդեն ապահովել է ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլի ուղեգիրը, առաջատար Բրազիլիայից հետ է մնում 4 միավորով։ Վենեսուելան 10 միավորով զբաղեցնում է վերջին՝ 10-րդ հորիզոնականը։