Պաոլո Դի Կանիոն խոստովանել է, որ նախկինում այնքան էլ չէր հավատում Իտալիայի հավաքականի հաջողություններին։
Անգամ Եվրո-2020-ում հաղթանակը չի ազդել նրա որոշման վրա. Դի Կանիոն դա անվանել է պատահականություն:
«Չեմ ցանկանում նսեմացնել Իտալիայի հավաքականի ձեռքբերումը: Այն ժամանակ նրանք մեզ հպարտացրին։ Հետո ես ծաղրեցի իմ անգլիացի ընկերներին: Միաժամանակ շատերն ասում էին, որ նոր ժամանակներ է եկել, իսկ ես կասկածում էի։
Իմ սրտում միշտ եղել է այն զգացողությունը, որ մեր բախտը շատ է բերել։ Իսպանիայի հետ՝ 11 մետրանոցներով, Անգլիայի հետ՝ նույն արդյունքը։ Ավստրիայի հետ խաղում Արնաուտովիչը խաղից դուրս չլիներ, մենք տուն կգնայինք։ Թիմը միանշանակ կատարյալ չէր»,-մեջբերում է Դի Կանիոյին Football Italia-ն :