«Ինտերը» դիտարկում է հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերը վաճառելու տարբերակը։
Ինչպես տեղեկացնում է La Repubblica-ն, «Ատլետիկոն» հետաքրքրված է 24-ամյա արգենտինացու ծառայություններով։ Սակայն մադրիդյան ակումբը չի ցանկանում խաղացողի համար վճարել 60 միլիոն եվրո։
Ինքը՝ Մարտինեսը, պատրաստ է փոխել ակումբը, քանի որ դադարել է իրեն թիմում առանցքային խաղացող զգալ։
Նշվում է, որ Մարտինեսին փոխարինելու համար «Ինտերը» ցանկանում է ձեռք բերել Պաուլո Դիբալային, ով ամռանը կդառնա ազատ գործակալ։
























































