ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ, «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր Միշել Պլատինին իր կարծիքն է հայտնել VAR համակարգի կիրառման մասին։
Ֆրանսիացին դեռ չի պաշտպանում այդ համակարգը ներդնելու գաղափարը։
«Ես դեմ եմ VAR-ին. դա լուծում է որոշ խնդիրներ՝ ստեղծելով մյուսները: Մրցավարական սխալները ֆուտբոլի մի մասն են, մրցավարն իրավունք ունի սխալ որոշում կայացնել, ինչպես հարձակվողը, ով իրավունք ունի գոլ չխփելու։
VAR-ը կարող է թողնել խաղից դուրս կամ գոլերի գրանցման դրվագների համար, սակայն տեսահամակարգը պետք չէ օգտագործել այլ խախտումները դիտելու համար: Կարևոր է փոխզիջում գտնել, որպեսզի VAR-ը օգնի մրցավարին, բայց չխանգարի դրվագների ազատ մեկնաբանմանը»,- մեջբերում է Պլատինիին RMC Sport-ը: