Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Մարոկկոյի հավաքականները ոչ-ոքի խաղացին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությանը ընտարական փուլի առաջին խաղում:
Մարտի 25-ին Կինշասայում կայացած հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։
Տանտերերի կազմում հաշիվը բացեց Վիսան, իսկ հյուրերից պատասխան գոլի հեղինակ դարձավ Տիսուդալին։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 29-ին, Մարոկկոյում։ Դիմակայության հաղթողը կստանա ԱԱ-2022-ի ուղեգիր։