«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մնալ իտալական թիմում, այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնել է ֆուտբոլային ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Ըստ լրագրողի՝ «Ռոմայի» ղեկավարներն ու գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված են խաղացողին թիմում պահելու հարցում։ Այդ կապակցությամբ ղեկավարությունը սկսել է բարելավված պայմաններով նոր պայմանագրի շուրջ աշխատանքը։
Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է այս ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը հռոմեացիների կազմում անցկացրել է 34 խաղ, որոնցում դարձել է 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։