«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է, որ ակումբը պայմանագիր կնքի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ:
Ինչպես հաղորդում է As-ը, իսպանացին պատրաստվում է այդ տրանսֆերը քննարկել առաջիկա օրերին կայանալիք ակումբի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ: Չավին պատրաստ է անձամբ խոսել Հոլանդի հետ, և հույս ունի, որ մարտի 20-ին Մադրիդի «Ռեալի» նկատմամբ հաղթանակը (4-0) տպավորել է նորվեգացուն:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը պատրաստ է Էրլինգին դարձնել առանցքային խաղացող, սակայն հասկանում է, որ «Բարսելոնայի» ֆինանսական ռեսուրսները սահմանափակ են։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողի տրանսֆերի հավակնորդների թվում են նաև «Մանչեսթեր Սիթին» ու Մադրիդի «Ռեալը»։