Էլդոր Շոմուրոդովը դժգոհ է այն փաստից, որ «Ռոմայում» քիչ խաղաժամանակ է ստանում։
«Ես դժգոհ եմ «Ռոմայում» ստացած իմ խաղաժամանակից: Ես ուզում եմ ավելի շատ խաղալ։ Հարաբերությունները Մոուրինյուի հե՞տ.․․ Լավ են: Գուցե ոչ նախկինի պես, բայց դեռ լավ է։
Ես պայմանագիր ունեմ ակումբի հետ։ Եթե ավելի շատ խաղամ, կմնամ։
Բայց ես այլևս պահեստայինների նստարանին նստելու ցանկություն չունեմ»,- մեջբերում է Ուզբեկստանի հավաքականի հարձակվողին RomaPress-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Էլդորը Ա Սերիայի 21 խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ, սակայն յուրաքանչյուր խաղում միջինը 29 րոպե է խաղում։