Այսօր կայացել է ԿՈՆԿԱԿԱՖ գոտու ԱԱ-2022-ի որակավորման փուլի 4 հանդիպում։
3-րդ որակավորման փուլում Մեքսիկայի հավաքականը տանը գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել ԱՄՆ-ի հետ։ Կանադան արտագնա խաղում նվազագույն հաշվով զիջել է Կոստա Ռիկային, Ճամայկան 1-1 է խաղացել Սալվադորի հետ, իսկ Պանաման նույն հաշվով՝ Հոնդուրասի հետ։
Կանադայի հավաքականը 25 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ԱՄՆ հավաքականն է (22 միավոր), երրորդը՝ Մեքսիկան (22), չորրորդը՝ Կոստա Ռիկան (19): Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ կանցնեն առաջին երեք տեղերը զբաղեցրած հավաքականները։ Խմբում չորրորդ տեղը զբաղեցրած թիմը կմասնակցի անցումային խաղերին։