Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է ԱԱ-2022-ի որակավորման փուլի կիսաեզրափակչում Հյուսիսային Մակեդոնիայից կրած նվազագույն հաշվով պարտության մասին։
«Կարծում եմ՝ Իտալիայի հավաքականին երեկ Ռուսաստանն էլ կհաղթեր։ Ուղղակի մեր օրը չէր։ Գիտեմ, թե ռուս ֆուտբոլիստներն ինչպես կարող են պայքարել իրենց շանսի համար։
Իտալիան երեկ լիարժեք ոճով չխաղաց։ Շատ տխուր է գիտակցելը, որ մենք բաց ենք թողնում երկրորդ անընդմեջ աշխարհի առաջնությունը»,- Կապելոյի խոսքերն է փոխանցում Sport24-ը։
Որակավորման փուլի եզրափակչում Հյուսիսային Մակեդոնիան կխաղա Պորտուգալիայի հետ։