«Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը մեկնաբանել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում.
«Մարականա», ընտանիքիս ներկայությամբ. չկա ավելի լավ տեղ հավաքականի կազմում առաջին գոլը խփելու համար: Ես երջանիկ եմ, հուսով եմ՝ հետագայում էլ կօգնեմ հավաքականին և հիանալի ֆուտբոլ կցուցադրեմ: Շատ ուրախ եմ, որ աշխարհի առաջնությունից առաջ վերջին խաղում երկրպագուները մեզ հետ էին, շնորհակալ եմ նրանց: Հիմա պետք է սկսենք աշխատել, որպեսզի տարին ավարտենք աշխարհի առաջնության չեմպիոնի կոչմամբ»,- Վինիսիուսի խոսքերն է փոխանցում Globo Esporte-ն:
21-ամյա ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել Չիլիի հավաքականի դեմ խաղի առաջին կեսում: Սա նրա 12-րդ խաղն էր ազգային թիմի մարզաշապիկով: