Քարդիֆում (Ուելս) կայացավ ԱԱ-2022-ի ընտրական փուլի կիսաեզրափակիչ հանդիպումը, որում Ուելսը սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց Ավստրիային։
«Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը երկու գոլի հեղինակ է դարձել Ուելսի հավաքականի կազմում: Ավստրիացիները մրցակցի դարպասը գրավեցին տանտերերի պաշտպան Բեն Դևիսի ինքնագոլի շնորհիվ։
Այս հաղթանակը Ուելսին թույլ տվեց դուրս գալ որակավորման եզրափակիչ, որտեղ կխաղա Շոտլանդիա — Ուկրաինա դիմակայության հաղթողի հետ։
Գարեթ Բեյլի հրաշալի գոլը տուգանայինից