Այս պահին Քարդիֆում ընթանում է ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումը, որում Ուելսը սեփական հարկի տակ ընդունել է Ավստրիային։
Հանդիպման 25-րդ րոպեին տանտերերի ավագ Գարեթ Բեյլը բացել է հանդիպման հաշիվը՝ հրաշալի հարվածով գրավելով ավստրիացիների դարպասը։ Այս պահին հաշիվը 2-1 է․ երկրորդ գոլը ևս հեղինակել է Բեյլը։