Սերբիայի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Հունգարիայի ընտրանուն՝ 1-0 հաշվով։
Մարտի 24-ին կայացած հանդիպման ճակատագիրը վճռեց խաղի 35-րդ րոպեին գրանցված Ժոլտ Նադի ինքնագոլը։
Երկու թիմերն էլ հաջորդ շաբաթ կանցկացնեն ևս մեկ ընկերական հանդիպում։
Մարտի 29-ին սերբերը կխաղան Դանիայի հետ, իսկ հունգարացիները նույն օրը կհանդիպեն Հյուսիսային Իռլանդիայի հետ։