Մարտի 24-ին կայացան Ազգերի լիգայի C դիվիզիոնի ուղեգրի առաջին փլեյ-օֆֆը, որոնցից մեկում Մոլդովան սեփական հարկի տակ պարտվեց Ղազախստանին՝ 1:2:
Իոն Նիկոլաեսկուի գոլին հյուրերը պատասխանեցին Սերգեյ Մալիի դիպուկ հարվածով։ Վյաչեսլավ Պոսմակի ինքնագոլը հաղթանակ բերեց Ղազախստանին:
Մյուս խաղում Էստոնիան ընդունել էր Կիպրոսին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0:
C դիվիզիոնում մնալու իրավունք տվող ուղեգրի համար պատասխան հանդիպումները կանցկացվեն մարտի 29-ին։