Աշխարհի առաջնության Ասիական գոտու որակավորման փուլի շրջանակում տեղի ունեցան 9-րդ տուրի մի շարք հանդիպումներ։
⚽ Չինաստան-Սաուդյան Արաբիա 0-0
⚽ Ավստրալիա-Ճապոնիա 0-1
⚽ Հարավային Կորեա-Իրան 2-0
Կորեացիների կազմում առաջին գոլը խփել է Սոն Հին Մինը
⚽ Լիբանան-Սիրիա 0-3
Սիրիայի հավաքականի կազմում գոլով աչքի է ընկել հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստ Մարդիկ Մարդիկյանը (11մ), ով նաև դարձել է գոլային փոխանցման հեղինակ այս խաղում։
⚽ Վիետնամ-Օման 0-1
Նշենք, որ ասիական գոտուց ԱԱ ուղեգիր են ձեռք բերել Հարավային Կորեան, Իրանը, Ճապոնիան և Սաուդյան Արաբիան։ Փլեյ-օֆֆի ուղեգրի համար կպայքարեն Ավստրալիան և ԱՄԷ-ն։