Խվիչա Կվարացխելիան դարձավ Բաթումիի «Դինամոյի» խաղացող։ Վրացական ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության մասին հայտնել է սոցիալական ցանցերում։
Ավելի վաղ կիսապաշտպանը խզել էր պայմանագիրը «Ռուբինի» հետ։
Վրաստանում Խվիչան հանդես է եկել Թբիլիսիի «Դինամոյում» և «Ռուսթավիում»։ «Դինամո-Բաթումին» Վրաստանի գործող չեմպիոնն է։
Այս մրցաշրջանում ՌՊԼ-ում Կվարացխելիան 19 խաղում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։