«Բարսելոնայի» իսպանացի երիտասարդ կիսապաշտպան Պեդրին լրագրողներին ասել է, որ մի քանի տարի առաջ կարող էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
«Ես գնացի այնտեղ, և առաջին օրերին չկարողացա մարզվել, քանի որ դաշտերում ձյուն էր տեղում»,- ասել է Պեդրին «Ռեալում» իր կարճատև մարզումների մասին:
«Ես մարզվել եմ երեք օր։ Հետո նրանք ինձ իջեցրին B թիմ` մարզվելու, և վերջում նրանք ինձ ասացին, որ ես այնտեղ լինելու մակարդակը չունեմ:
Հիմա ես այնտեղ եմ, որտեղ ուզում եմ լինել. Սկզբում քեզ դուր չի գալիս, որ քեզ մերժում են, բայց հետո դա քեզ դրդում է մտածել, որ եթե նրանք քեզ չեն ցանկացել, հիմա դու պետք է աշխատես, որպեսզի ապագայում ուրիշ բան լինի: Հիշում եմ, թե ով մերժեց ինձ, եթե տեսնեի նրան, կասեի, որ հիմա հաճույք եմ ստանում «Բարսելոնայում»,- ասել է Պեդրին Marca-ին տված հարցազրույցում: