Ռոբերտ Լևանդովսկին կարող է դառնալ կատալոնական «Բարսելոնայի» խաղացող. Diario Sport-ը պնդում է, որ «Բավարիայի» հարձակվողը ցանկանում է տեղափոխվել «կապտանռնագույնների» ճամբար։
Լեհ հարձակվողը ցանկանում է փոխել միջավայրը և կարծում է, որ հիմա ճիշտ ժամանակն է դա անելու համար:
«Բարսելոնան» պատրաստ է 33-ամյա խաղացողին առաջարկել 4 տարվա պայմանագիր։ Ավելի վաղ նշվում էր, որ Լևանդովսկին Իսպանիայում կապում է իր ապագան Մադրիդի «Ռեալի» հետ:
Լևանդովսկին այս մրցաշրջանում «Բավարիայի» կազմում մասնակցել է 37 հանդիպման` դառնալով 45 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: