«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գոլը, որը նա հեղինակել է «Սպարտակի» դեմ խաղում, հավակնում է ճանաչվել ամսվա լավագույն գոլ։
ՌՊԼ-ն սկսել է քվեարկությունը փետրվարի և մարտի լավագույն գոլը որոշելու համար:
Ցուցակում ընդգրկված է ութ գոլ, որոնք գրանցվել են 19-ից 22-րդ տուրերում:
Հիշեցնենք՝ այդ գոլը ընդգրկվել էր նաև ՌՊԼ-ի 21-րդ տուրի լավագույն գոլերի հնգյակում։