Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սվիշչևը խոսել է իսպանացի պաշտպան Հեկտոր Բելերինի խոսքերի մասին.
«Բետիսի» պաշտպանը տարակուսանք էր հայտնել, որ Ուկրաինայում իրավիճակին շատ ավելի մեծ ուշադրություն է դարձվում, քան աշխարհի մյուս հակամարտություններին։
«Հաճելի է, երբ խելացի և ոչ վախկոտ մարդիկ ֆուտբոլ են խաղում: Մարզիկների մեծ մասը կամ լռում է, կամ չի աջակցում մեզ։ Ես իսկապես հուսով եմ, որ Իսպանիայի ղեկավարությունը ըմբռնումով կվերաբերվի նրա դիրքորոշմանը և որևէ պատժամիջոց չի կիրառի նրա դեմ»,- մեջբերում է Սվիշչևին «СЭ»-ն։
Բելերինը, որը վարձավճարով հանդես է գալիս «Բետիսում», պատկանում է «Արսենալին»։ Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա աջ պաշտպանն ակումբի կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ կատարելով 4 գոլային փոխանցում: