Ռուսաստանի ֆուտբոլի միության (ՌՖՄ) էթիկայի կոմիտեն որոշել է տուգանել 250 000 ռուբլով և պայմանականորեն որակազրկել «Ռուբինի» գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկիին՝ ՌՊԼ-ի 21-րդ տուրի խաղում մրցավարական թիմի հասցեին ոչ պարկեշտ արտահայտությունների համար։
«ՌՖՄ-ի էթիկայի կանոնակարգերի խախտման կապակցությամբ Լեոնիդ Սլուցկիի նկատմամբ կիրառվել են պատժամիջոցներ՝ 250,000 ռուբլի տուգանքի և պայմանական որակազրկման տեսքով մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը՝ ՌՖՄ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր պրոֆեսիոնալ մրցումներում», — ասվում է հայտարարության մեջ։
Խաղի ավարտից հետո տված ֆլեշ հարցազրույցում Սլուցկին անպարկեշտ արտահայտություններ է արել հանդիպման մրցավար Վիտալի Մեշկովի աշխատանքի վերաբերյալ։
Դա տեղի է ունեցել «Ռոստովի» հետ խաղից հետո (1-2)։