Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը խոսել է Թուրքիայի հավաքականի հետ ԱԱ-2022-ի անցումային խաղից ունեցած սպասելիքների մասին.
«Ես միանգամայն կենտրոնացած եմ հինգշաբթի օրվա խաղի համար, և մենք գիտենք՝ ինչ պետք է անենք հենց սկզբից: Մենք պետք է հաղթենք, լինենք աշխարհի առաջնությունում ու կենտրոնանանք Թուրքիայի դեմ խաղի վրա»,- Սանթուշի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը:
Թուրքիայի դեմ Պորտուգալիայի խաղը տեղի կունենա այսօր՝ մարտի 24-ին: Հաղթանակի դեպքում Սանթուշի սաներն անցումային խաղերի եզրափակչում կմրցեն Իտալիա-Հյուսիսային Մակեդոնիա զույգի հաղթողի հետ: