«Այաքսի» հարձկավող Անտոնին մոտ է ամռանը եվրոպական թոփ-առաջնություններից մեկը տեղափոխվելուն: 22-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան», «Բարսելոնան» և «Լիվերպուլը»: Այս մասին հայտնում է UOL-ը:
Նշվում է, որ «Բավարիան» և «Լիվերպուլը» շատ վաղուց են հետևում Անտոնիին, իսկ «Բարսելոնան» վերջերս է նրան ներառել իր տրանսֆերային շորթ-լիստում: Կատալոնացիների ղեկավարությանը Դանի Ալվեշն է խորհուրդ տվել ուշադրություն դարձնել Անտոնիի վրա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Այաքսը» մտադիր է Անտոնիի համար մոտ 60 մլն եվրո ստանալ: Նրա պայմանագիրը հոլանդական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt-ը 22-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը 35 մլն եվրո է գնահատում: