«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին հաջորդ շաբաթ կվերսկսի մարզումները հիմնական թիմի հետ. ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով 2 ամիս բաց թողեց, գրում է Marca-ն:
Ֆատին հաճախակի է վնասվածք ստանում: 2020 թվականի վերջին նա վնասվածք ստացավ, ինչի պատճառով 323 օր բաց թողեց: Խաղադաշտ վերադարձավ 2021 թվականի սեպտեմբերին և նոյեմբերին նորից դուրս մնաց շարքից:Հետո վերադարձավ, 2022 թվականի հունվարին «Ռեալին» գոլ խփեց Էլ Կլասիկոյում, իսկ «Ատլետիկի» դեմ հաջորդ խաղին նորից վնասվածք ստացավ:
Այդ իսկ պատճառով, Անսու Ֆատիի վերադարձը շատ զգուշավոր կլինի: Ամենայն հավանականությամբ, 19-ամյա ֆուտբոլիստը չի ընդգրկվի թիմի մեկնարկային կազմում մինչև Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Այնտրախտի» դեմ խաղը (ապրիլի 14), կամ էլ մինչև «Կադիսի» դեմ Պրիմերայի խաղը (ապրիլի 17):
Մինչ այդ նա քիչ խաղաժամանակ կանցկացնի խաղադաշտում՝ փոխարինման մտնելով որոշ խաղերում, որպեսզի սահուն մարզավիճակ հավաքի՝ առանց ռիսկի դիմելու: