Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում հեռացնել գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին։ Հաղորդում է Cadena Ser-ը:
Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինների» ղեկավարները ցանկանում են, որ իտալացի մասնագետը թիմում մնա մինչև պայմանագիրը, որն ավարտվում է 2023 թվականին։
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի խաղում «Բարսելոնան» հաղթեց Մադրիդի «Ռեալին»։ Հանդիպումն անցկացվել է Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում և ավարտվել կատալոնական ակումբի հաղթանակով՝ 4։0 հաշվով։
Անչելոտին «Ռեալը» մարզել է 2013-ից 2015 թվականներին։