«Բետիսի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Էկտոր Բելյերինը խոսել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։
«Մենք պիտի տեղյակ լինենք նաև այլ կոնֆլիկտներից, որ տեղի են ունենում մեր շուրջը։ Չգիտեմ ինչու ենք ավելի տեղեկացված, որովհետև այս մարդիկ ավելի՞ նման են մեզ, թե՞ որովհետև այս կոնֆլիկտը տնտեսական առումով մեզ վրա էլ է անդրադառնում, ինչպես նաև փախստականների առումով։
Բոլորը լռում էին, երբ պատերազմ էր Պաղեստինում։ Նույն իրավիճակն էր Եմենում և Իրաքում․․․Իսկ Ռուսաստանին զրկեցին աշխարհի առաջնությունից նրա համար, ինչ մյուս երկրներն անում էին տարիներ շարունակ։
Տեղի ունեցողն ինձ համար ռասիստական բնույթ ունի։ Շատ կոնֆլիկտներ են կյանքեր խլում, իսկ մենք նշանակություն ենք տալիս միայն նրանց, որոնք մեզնից հեռու չեն»,- Բելյերինի խոսքերն է փոխանցում Marca-ն։