«Ռոստովի» կիսապաշտպան Կենտո Հաշիմոտոն որոշել է հեռանալ Ռուսաստանից։ Այդ մասին հայտնում է РБ Спорт-ը։
Ենթադրվում է, որ խաղացողը խզել է պայմանագիրն ակումբի հետ և արդեն լքել է թիմը։ Ավելի վաղ ռոստովյան ակումբը դադարեցրել էր պայմանագրերը հինգ արտասահմանցի խաղացողների հետ՝ շվեդ Պոնտուս Ալմքվիստի և Արմին Գիգովիչի, անգոլացի Բաշթուշի, նորվեգացի Մագնուս Կնուդսենի և բոսնիացի Դենիս Հաջիկադունիչի հետ։
Հիշեցնենք, որ Կարպինի գլխավորած թիմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։
«Ռոստովի» կազմում այս պահին միայն մեկ լեգեոներ է մնացել՝ գամբիացի հարձակվող Ալի Սոուն։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները Ռուսաստանում չեն համարվում լեգիոներ։